Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այնպիսի տպավորություն է, թե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ «ծանոթացել է» միայն կոալիցիա կազմելուց օրեր առաջ.«Ժողովուրդ»

Մայիս 08,2018 11:26

ՀՅԴ-ն չի դադարում ամեն քայլափոխի ապշեցնել իր պահվածքով։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի հետ ներկոալիցիոն հարաբերություններին եւ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակ չէին բարձրաձայնում խնդիրների մասին, որոնք վնասում են երկրին, մի քանի անգամ կրկնել է միտքը, թե իշխանության ներսում կաշկանդված են եղել։

Ավելին՝ Ռուստամյանը հասկացրել է, որ շատ հարցերի վերաբերյալ ներկոալիցիոն քննարկումներում իրենք խոսել են, սակայն ՀՀԿ-ն, միեւնույնն է, իրենն է արել։ «Մենք, ունենալով որոշակի կաշկանդումներ կոալիցիոն հուշագրի շրջանակներում, այն հարցերը, որոնք քննարկել ենք ներսում, դրանք չենք հրապարակել, բայց մենք առիթից առիթ դրա մասին հստակ ասել ենք»,- պնդել է Ռուստամյանը։

Այնպիսի տպավորություն է, թե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ «ծանոթացել է» միայն կոալիցիա կազմելուց օրեր առաջ, իսկ մինչ այդ որեւէ հեռավոր պատկերացում անգամ չի ունեցել ո՛չ այդ քաղաքական ուժի, ո՛չ նրա գործելաոճի մասին։ Տպավորություն է, թե ՀՅԴ-ում միայն կոալիցիոն համաձայնագիր կնքելուց, երկու տարի աշխատելուց հետո նոր են բացահայտել, թե ո՞ւմ հետ գործ ունեն, ի՞նչ պայմաններում են աշխատում եւ այսպես շարունակ։ Համաձայնեք՝ իսկապես զավեշտի ժանրից է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031