Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխվել է միայն մի բան։ Դատարանին այլեւս ոչ ոք «վերեւից» չի զանգել ու չի ասել, թե ինչ անի. «Հայկական ժամանակ»

Մայիս 08,2018 11:16

Նախկինում է զանգվածային անկարգություններ հրահրելու եւ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել, սակայն դատարանը դրանք մշտապես մերժել է։

Եվ ուրեմն, ինչ է տեղի ունեցել։ Ինչու հանկարծ դատարանը որոշեց նրան ազատ արձակել։ Անդրիաս Ղուկասյանը մոտ երկու տարի գտնվում է անազատության մեջ։ Պատկերավոր ասած, տեխնիկական տեսանկյունից խափանման միջոցը փոխելու համար որեւէ բան տեղի չի ունեցել։ Նրա դեմ նոր ցուցմունքներ չեն եղել, կամ հին ցուցմունքներից հրաժարվելու փաստ չի արձանագրվել։ Ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես նախկինում։

Փոխվել է միայն մի բան։ Դատարանին այլեւս ոչ ոք «վերեւից» չի զանգել ու չի ասել, թե ինչ անի։ Պարզապես չի զանգել ու վերջ։ Դատարանն էլ կայացրել է այնպիսի որոշում, որը արդարացի է համարել։

Թավշյա հեղափոխության օրերին Ղուկասյանը եղել է անազատության մեջ, նա որեւէ կերպ չի մասնակցել այդ իրադարձություններին, հեղափոխության առաջնորդները որևէ կերպ ճնշում չեն գործադրել դատարանի վրա…։ Այսինքն դատարանը այս քայլով չի փորձել սիրաշահել հեղափոխությանը, ճնշումներից չի վախեցել…։ Պարզապես իրականացրել է արդարադատություն։

Սա արդարադատության «կառավարման»՝ տարիներ շարունակ հղկված, մշակված ու հետեւողականորեն իրականացված մի կուռ ու արատավոր սխեմայի փլուզման առաջին դրսեւորումն է։

Իսկ այդ սխեման հայտնի է բոլոր նրանց, ովքեր այսպես թե այնպես շփում են ունեցել դատաիրավական համակարգի հետ։ Դատավճիռների մի զգալի մասը կայացվել են ոչ թե դատարաններում, այլ Բաղրամյան 26-ում։ Այսինքն, Հայաստանում գործել է դատական երկու համակարգ, մեկը՝ լեգալ, մյուսը՝ գաղտնի։ «Գաղտնի» դատարանում՝ Բաղրամյան 26-ում կայացվել են դատավճիռները, իսկ լեգալ դատարաններում դրանք ուղղակի հաստատվել են։ Խոսքը, իհարկե, չի վերաբերում «անշառ» գործերին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031