Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի քանի շաբաթ շարունակ «Նիկոլ վարչապետ» բացականչողներն ակնկալում են արագ փոփոխություններ, նրանք հեղափոխություն չեն արել, որ շարունակեն հին կյանքով ապրել. «Իրատես»

Մայիս 08,2018 11:08

Այսօր Նիկոլ Փաշինյանը կընտրվի ու անհապաղ կնշանակվի վարչապետ, և նրա դեմ դեֆակտո ու դեյուրե սկսելու է գործել հակահեղափոխությունը: Մի քանի շաբաթ շարունակ «Նիկոլ վարչապետ» բացականչողներն ակնկալում են արագ փոփոխություններ, նրանք հեղափոխություն չեն արել, որ շարունակեն հին կյանքով ապրել: Արագ փոփոխություններ չեն լինելու: Համակարգային փոփոխությունները ժամանակ են պահանջում:

Փաստ չէ, որ ՀՀԿ-ն չի դիմադրելու ոչ միայն ԱԺ-ում, այլև կառավարման համակարգի ողջ ներուժով, միանգամից չի հաջողվի ազատվել փոքր ու մեծ սաբոտաժների, սադրանքների ունակ ու տրամադիր կադրերից` հեղափոխության «զոհերը» փորձելու են ինքնապահպանվել, դա հակիրճ կոչվում է հակահեղափոխություն:

Այսինքն` մենք պերմանենտ հայտնվելու ենք փակ փողոցների ու շրջափակումների, դասադուլների ու գործադուլների շրջապտույտում, երբ նորից խորհրդարանը լինելու է Հանրապետության հրապարակի ճնշման տակ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031