Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ անդամ պատգամավորի կուսակցական գործունեությունը մեկ տարով կանխակայվել է

Մայիս 08,2018 10:56

ՀՅԴ անդամ, իջեւանցի ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանը ապրիլի 25-ին Ֆեյսբուքի իր էջում տարածել էր հետեւյալ հայտարարությունը. «Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26-ը եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետեւում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին եւ իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը: Այս ամենը նկատի ունենալով եւ իմ ընտրողների պահանջին արձագանքելով` այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը: Սա իմ անձնական որոշումն է»:

Հետո ՀՅԴ-ն միացավ շարժմանը:

ՀՅԴ մեր աղբյուրը հայտնեց, թե քանի որ Ս. Մանուկյանը առանց կուսակցության որոշման էր միացել համաժողովրդական շարժմանը, նրա հանդեպ կուսակցական տույժ է կիրառվել, մեկ տարով կախակայվել է նրա կուսակցական գործունեությունը: Այդ ընթացքում նա չի կարող մասնակցել ՀՅԴ ժողովներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արտեմ Սարգսյան says:

    Դու քո արարքով ապացուցեցիր, որ ժողովրդի կողմից ես ընտրված։

  2. Անուշ Սիրադեղյան says:

    Սուրեն Մանուկյանը միշտ էլ ապացուցել է, որ իր համար մարդկային արժեքներից բարձր ոչ մի արժեք գոյություն չունի։ Մենք քեզ հետ ենք և միշտ էլ լինելու ենք քո կողքին… Տավուշը Հպարտանում է քեզանով…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031