Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպիսին է պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը մտահոգությունների վերաբերյալ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող իրականացնել գերագույն հրամանատարի պարտականությունները. «Հրապարակ»

Մայիս 08,2018 10:53

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ասաց, որ Արցախի նախագահը Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին խառնվելու կամ միջամտելու ցանկություն չունի, հանդիպման նախաձեռնությունը հիմնավորեց հետեւյալով. «Արցախը ցանկանում է, որ ցանկացած քաղաքական գործընթացներից բոլորս ուժեղ դուրս գանք, ժողովրդի հույսը՝ ամրապնդված։ Իսկ դրա կարեւոր նախապայմաններից մեկն այն է, որպեսզի երկրում չլինի թշնամանք, հանդուրժողականության եւ իրավական մթնոլորտում գործընթացները շարունակություն ունենան»։

Ինչպե՞ս են Հայաստանի պատգամավորներն ընդունել այդ ուղերձը, Բաբայանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կա նման պատրաստակամություն, քանզի քաղաքական պայքարը մեր պես երկրում չպետք է վերածվի թշնամանքի»։

Հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը որոշ շրջանակների մտահոգությունների վերաբերյալ, որ ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող իրականացնել գերագույն հրամանատարի պարտականությունները։ «Գիտեք, չպետք է քաղաքականացնել այդ հարցը, ժամանակը ցույց կտա, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի փոխադարձ հարգանքի եւ մեկը մյուսին օգնելու ճանապարհով ամեն բան ստացվի։ Եթե լինի օրհասական պահ, Աստված մի արասցե, մեր ժողովուրդը կրկին իր ուժը ցույց կտա, եւ հաղթանակը մերն է լինելու»։

Դավիթ Բաբայանն ի պատասխան ասաց, որ Հայաստանի օրենսդրությամբ կվճռվի՝ Նիկոլ Փաշինյանը, թե՞ այլ պաշտոնյա է մասնակցելու ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին, եւ հույս հայտնեց, որ մի օր միջնորդական կողմերի համաձայնությամբ Արցախն էլ բանակցային սեղանի շուրջ կհայտնվի. «Կարեւորն այն է, որ չենք ասում, թե լինելու է արմատական աշխարհաքաղաքական փոփոխություն, եւ ճիշտ էլ չի լինի, որ քաղաքական գործընթացները հանգեցնեն նման արմատական փոփոխության, պետք է հավասարակշռված ձեւով շարունակենք այդ գիծը, եւ այդ մասին հայտարարել է նաեւ Նիկոլ Փաշինյանը»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031