Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ պետք է անի Փաշինյանը հասարակության ակնկալիքներն արդարացնելու համար. «Ժամանակ»

Մայիս 08,2018 10:47

Այսօր Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ, և այդ պահից սկսած հասարակությունն ակնկալելու է այն փոփոխությունների իրականացումը, որը նա կապում է իշխանության փոփոխության հետ: Ինչ պետք է անի Փաշինյանը հասարակության ակնկալիքներն արդարացնելու համար, որոնք պետք է լինեն այն առաջնահերթ քայլերը, որոնք նա պետք է իրականացնի, որպեսզի հանրային գիտակցության մեջ Փաշինյանի իշխանությունը տարբերվի Սերժ Սարգսյանի իշխանությունից: Փորձենք մի քանի կետով ներկայացնել մեր պատկերացումները:

Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր չի եղել դատական համակարգ, որովհետև դատավորները ընդամենը դեկորացիա են եղել և շատ քիչ են կապ ունեցել վճիռների կայացման հետ: Դատական վեճերը քննվել ու վճիռները կայացվել են նախագահական նստավայրում: Խոսքը կարևոր և մեծ դատական վեճերի մասին է: Մեծ՝ այդ վեճերի ֆինանսական արժեքի իմաստով: Դատավորները ձևակերպել և ընդամենը ընթերցել են իշխանությունից իջեցված վճիռները, ամեն անգամ արդարանալով, որ իրենք ոչ մի կապ չունեն դրանց հետ: Մանր վեճերի դեպքում էլ աշխատել է աճուրդի սկզբունքը՝ ճիշտ է այն կողմը, որն ավելի շատ կարող է վճարել: Իշխանությունը պետք է կարողանա հրաժարվել դատարանների աշխատանքին ուղղակի միջամտելու գայթակղությունից:

Ապագա իշխանությունը պետք է մի քանի քայլեր ևս անի, որոնք էականորեն կբարձրացնեն իշխանության հեղինակությունը առնվազն առաջիկա ամիսների համար: Պետք է միջոցներ գտնել թեկուզ քիչ, բայց թոշակներն ու նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար, դա հնարավոր է կառավարչական ծախսերը էականորեն նվազեցնելու միջոցով: Պետք է վերանայվեն էլեկտրաէներգիայի և գազի սակագները, որովհետև ընդդիմությունը միշտ հայտարարել է, որ դրանք անտրամաբանական բարձր են, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները դրանք բարձրացնելու մասին՝ ոչ այնքան հիմնավոր: Տեսանկարահանող սարքերն ու արագաչափերը պետք է պահպանել որպես երթևեկության անվտանգությունը ապահովելու միջոցներ, բայց պետք է նվազեցվեն գանձվող տուգանքների չափերը, հասարակությունը պետք է հավաստիանա, որ տուգանքները չեն հոսում ինչ-որ մեկի գրպանը, այլ համալրում են պետական բյուջեն: Իշխանությունը պետք է հարկային համաներում հայտարարի հատկապես մանր և միջին բիզնեսի համար: Դատարաններում քննվում են հազարավոր գործեր, որոնց զոհերը մանր բիզնեսի ներկայացուցիչներն են, ԴԱՀԿ-ում նույնքան գործեր են, որոնց զոհերին սպառնում է վերջնական ունեզրկում: Իշխանությունը պետք է մի քանի աղմկոտ դատավարություններ սկսի, որոնց նպատակը կլինի նախկինում կայացված անարդար վճիռները բեկանելը և արդարության հաստատումը:

Առանց այս և նման միջոցառումների, հնարավոր չի լինի արձանագրել, որ երկրում կա նոր իշխանություն, որն իր որակով և գործունեությամբ տարբերվում է նախորդից:

 

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031