Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամ Ղարիբջանյան. «Միայն ժողովրդի, ազգի հարատևության մասին մտածողը կարող էր ներկա Սահմանադրության լայն հնարավորություններ ունենալու պայմաններում գնալ հրաժարականի քայլի». «Իրատես»

Մայիս 08,2018 10:36

Աշխարհի տարբեր անկյուններ ում հայ համայնքների ներկայացուցիչները բողոքի ցույցեր կազմակերպեցին և իրենց աջակցությունը հայտնեցին հայաստանյան «թավշյա հեղափոխության» մասնակիցներին: Սակայն այս ակցիաներին ԱՄԷ-ի հայ համայնքը չմիացավ: Պատճառն այն չէր, որ անտարբեր էր կատարվող իրադարձություններին: Այս երկրի յուրաքանչյուր բնակիչ տեղյակ է, որ ԱՄԷ-ում արգելված են բողոքի ցույցերը, նույնիսկ խաղաղ հանրահավաքները: Թեև այս ընթացքում գտնվեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք սոցիալական ցանցերում Հայաստանում բնակվող իրենց քույրերին ու եղբայրներին միանալու և նրանց աջակցելու կոչեր արեցին: Սակայն պետք չէ մոռանալ, որ նույնիսկ նմանատիպ կոչերն են արգելված և պատժելի: Իհարկե համայնքի ներսում հնարավոր առիթի դեպքում քննարկվում են հայրենիքում կատարվող իրադարձությունները, մարդիկ բարձրաձայնում են իրենց մտահոգությունները: Այս ընթացքում Աբու Դաբիում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառում տեղի ունեցավ: Ոգեկոչման երեկոյին ներկա էր նաև ԱՄԷ-ում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` նշեց. «Եթե իմ սերնդին, երբ մենք երիտասարդ էինք, մեր մեծերը քննադատում էին, ասելով` դուք մարդ չեք դառնա, դուք ապագա չունեք, մենք այսօր տեսանք մի հիանալի սերունդ, որն իսկապես ապագա ունի և հավատում է իր երկրին, իր պետությանը և իր վաղվա օրվան:

Ես որպես դեսպան և որպես քաղաքացի, շատ հպարտ եմ երկրիս նախագահի համարձակ քայլի համար, երբ Արմեն Սարգսյանը միայնակ ժամանեց Հանրապետության հրապարակ և հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, հետո իսկապես պետական մտածողության քայլ կատարեց պաշտոնաթող նախագահ և այժմ արդեն պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանը:

Քսանհինգ տարի է անցել անկախությունից: Պետք է հպարտանալ, որ մեր մեջ սկսել է արթնանալ պետական մտածողությունը, որովհետև միայն պետության մասին մտածողը, միայն ժողովրդի, ազգի հարատևության մասին մտածողը կարող էր ներկա Սահմանադրության լայն հնարավորություններ ունենալու պայմաններում գնալ հրաժարականի քայլի: Կարծում եմ, որ դա պիտի գնահատենք և հասկանանք, որ յուրաքանչյուրիս համար կարևորը պիտի լինի ոչ թե պաշտոնը, այլ պետությունը և ժողովուրդը:

Այսօր Հայաստանում, Սփյուռքում և Արցախում բոլորը սպասողական վիճակի մեջ են, բայց հուսադրող վիճակ է, որովհետև որևէ կողմ «ի զեն» կոչ չարեց, ընդհակառակը, բոլորը կոչ էին անում և հայտարարում, որ պետք է միայն խաղաղ բանակցությունների միջոցով գտնել ընդհանուր եզրը, որովհետև ճգնաժամը խորանալու դեպքում սա խնդիր է առաջացնելու բոլորիս համար:

Ամբողջ հայ ժողովուրդը այս հորձանուտը մտել է միասին: Եթե ձեռք ձեռքի դուրս չգանք, հորձանուտը քշելու է բոլորիս, կարևոր չէ` ով որտեղ կլինի: ՈՒրեմն, հիշելով մեր նահատակներին, անպայման պահենք մեր պետությունը, որ մեր պետության դեմքը համարձակություն և ուժ ներշնչի բոլորին»:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031