Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կոչ արեց քաղաքացիներին երեքշաբթի ժամը 11-ին հավաքվել Հանրապետության հրապարակում: Նա հայտարարեց, որ լրացել է վարչապետի ընտրության երկրորդ փուլի վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետը և առաջադրվել է մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ ասել՝ ես արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը, Ելք խմբակցությունը, Ծառուկյան դաշինք խմբակցությունը և Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ: Այսինքն՝ ունենք 95 տոկոս հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ շատերը իրեն հարցնում են, թե վաղը գործադուլ, դասադուլ չեն անելո՞ւ. «Ո՛չ ժողովուրդ ջան, վաղը գործադուլ, դասադուլ չենք անում: Ես ուղղակի վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ոմանց պարագային, նկատի ունենալով նրանց «աշխատանքային» կենցաղը, դժուար պիտի լինի տարբերութիւնը նկատել…