Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ պատմում էր, թե ինչպես են կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ գնացել Գյումրի: Նշենք, որ հրապարակում էր գտնվում նաև ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:
«Մենք չգիտեինք, թե ճանապարհին ինչ է տեղի ունենալու: Եվ երբ որ Աշտարակում, Ագարակում, բոլոր գյուղերում փակում էին ճանապարհը: Եվ մենք դուրս էինք գալիս, մեզ դիմավորում էին աղ ու հացով, երգով, պարով:
Արսինե Խանջյանը անընդհատ գրում էր Ատոմ Էգոյանին և Սերժ Թանկյանին, ասում էր՝ հազար ափսոս, որ դուք այստեղ չեք և չեք տեսնում, թե ինչ է տեղի ունենում: Բայց այսօր ստացվեց այնպես, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան ընկած ճանապարհին նույնը կրկնվեց և Սերժ Սարգսյանը…»,- շփոթեց Նիկոլ Փաշինյանը:
Սերժ Թանկյանը շտապեց բեմ, գրկախառնվեց Փաշինյանին և ասաց. «Ինձ մի՛ մերժեք հաճիս»:
Փաշինյանը պատասխանեց. «Սերժ ջան, ինձ մոտ վերջին 15 տարում ավտոմատ ռեժիմ է, որ ասում եմ Սերժ, հետևից Սարգսյանը գալիս է, կներեք»:
«Եվ Թանկյանը սեփական աչքերով տեսավ այն, ինչ տեսել էր Արսինե Խանջյանը»,- շարունակեց Փաշինյանը:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ