Մայիսի 6-ին, ժամը 8.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1980 թ. ծնված Նելլի Մ.-ն և հայտնել, որ իր բնակարանից գողացել են ոսկեղենը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները իրացնելով օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 18.30-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 30/Ա շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մանուկ Դ.-ին:
Պարզվել է, որ նա ապրիլին Նելլի Մ.-ի 15-ամյա դստեր պայուսակից նախապես գողանալով բնակարանի բանալին, բացել է բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակից գողացել ոսկյա զարդեր՝ պատճառելով 4.000.000 դրամի վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Մանուկ Դ.-ն ձերբակալված է:
ՀՀ ոստիկանություն