Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՀՄՖ-ը կստեղծի փաստաբանների խորհուրդ կողոպտված գործարարների գումարները միջազգային դատարանով վերադարձնելու համար

Մայիս 07,2018 19:40

Օրեր առաջ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի արդարադատության միջազգային մարմիններից ստացել է առաջարկություն Հայաստանի մի շարք անհատների բանկային հաշիվներն արևմտյան երկրների և օֆշորների բանկերում սառեցնելու վերաբերյալ: Նշվել էր նաև, որ Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների կողմից կատարված ֆինասական մեքենայությունների ու խաբեությունների հետևանքով նյութական կորուստներ կրած գործարարները կարող են դիմել ԵՀՄՖ գրասենյակ՝ ներկայացնելով փաստաթղթեր, որոնց հիման վրա կալանքի տակ դրված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներից կհատուցվեն գործարարների ֆինանսական կորուստները:

Հիշյալ հայտարարությունն աննախադեպ հետաքրքրություն և արձագանք է գտել համացանցում: Սակայն հանրության ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ All Armenia կայքը թարգմանել է հայտարարությունը ռուսերեն լեզվով՝ կատարելով անհարկի մեկնաբանություններ, որոնք ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի կողմից արված հայտարարության մեջ չեն եղել: Մեջբերում ենք.

«Как отмечается, самым ярким представителем близкого окружения Саргсяна является российский миллиардер Самвел Карапетян, который приобрел “Электросети Армении” путем офшорных сделок».

ԵՀՄՖ գրասենյակի համար պարզ չէ, թե ինչ կապ ունի ԵՀՄՖ նախագահի հայտարարությունը Սամվել Կարապետյանի հետ՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, Սամվել Կարապետյանի ունեցած հարստությունը ձեռք է բերվել Ռուսաստանում իրականացված գործարարության արդյունքում:

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ԵՀՄՖ-ը պատրաստվում է ստեղծել փաստաբանների խորհուրդ Երևանում և Եվրոպայում, որը կքննարկի ու իմի կբերի բոլոր կարևոր դատական գործերը, որոնք մերժվել են հայաստանյան դատարանների կողմից: Այդ դատական գործերի հիման վրա կպատրաստվի փաթեթ և այն կուղարկվի միջազգային դատարան: Միջազգային դատարանի կողմից կսառեցվեն Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների արտասահմանյան բանկային հաշիվները, ինչպես նաև կպատրաստվի արտերկրում մեծածավալ գումարներ թաքցրած հայաստանցի քաղաքական գործիչների անվանացուցակը:

ԵՀՄՖ-ը հայտարարում է, որ բոլոր գործընթացները լինելու են թափանցիկ և ժողովրդի կողմից ընդունելի: Հայտնաբերված գումարները վերադարձվելու են պետական բյուջե և ուղղվելու են արդյունաբերության վերականգնմանը ու տնտեսության թռիչքային աճին:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Բրատիսլավա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի պ-ն Գրիգորյան Ես Ջրվեժի ,,Հիդրոապարատ,, ԲԲԸ բաժնետեր եմ, որը ստեղծվել է ,,Հիդրոապարատ,, մեխանիկական գործարանի հիման վրա։ Գործարանի տարածքը կազմել է 15հա ունեցել ենք 1500 հաստոց 20 հատ շենք և այլն /կներկայացնենք բոլոր փաստաթղթերը, տրված պետական մարմիններից, տարբեր գերատեսչություններից և այլն/։ Հիմնական թալանը սկսվել է ապապետական գործընթացների ժամանակ,1997թ-ին գործարանից կեղծ փաստաթղթեր են ներկայացվել սեփ․նախարարություն։ Գույքի բավականի մեծ մասը չի ներկայացվել սեփ․նախ․ Խախտելով ՀՀ ԿառավարությանՆԽ-639-1 06 մայիսի է994թ որոշման ժամկետները ապապետականացման գործընթացների գործարքների մեջ փայ է մտել տնօրենը, հայտնվել են մեզ անհայտ տերեր, մեզանից օտարվել են շինություններ, հաստոցներ, տարածք։ Գործարանի գույքը սկսած 1997թ-ից մինչև օրս պետական է, և պետությունը ունի 65 տոկոս բաժնեմաս, սակայն ոչ մենք, բաժնետերերս, ոչ էլ պետությունը երբեք շահույթ չենք ստացել։ Պատերազմի տարիներին գործարանը զենք էր առտադրում։ 2010թ-ին մենք փրկել ենք գործարանը կեղծ սնանկությունից։ Դիմել ենք պետական բոլոր հնարավոր ատյաններին, իրավապահ մարմիններին, դատախազություն, պետական շահերի վարչություն, պետ գույքի վարչություն, մարդու իրավունքի պաշտպանին, դատարաններին և ունենք հայց Եվրոդատարանում 2013թ-ից։ Պետական բաժնեմասը 2012թ-ին օտարվել է անհասցե մի ՍՊԸ-ի, որն էլ բազմաթիվ խախտումներով այսօր տնօրինում է գործարանում և կուտակում է պարտքեր, որպեսզի հետագայում յուրացնի գործարանը։ Մեր պայքարը սկսել ենք 2010թ-ից մինչև օրս ունենք բազմաթիվ փաստաթղթեր, նամակներ, կադաստրային գծագրեր կեղծիքների վերաբերյալ, տարբեր այլ նյութեր; Շատ ուրախացանք երբ իմացանք այդ լուրը նախաձեռնաց ԵՀՄՖ-ի կողմից։ Մենք, բաժնետերերս սպասում ենք Ձեր պատասխանին։ Հնարավորության սահմաններում մենք, նույնպես, օգտակար կլինենք։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031