«Վաղը կգաս, կիմանաս»,- լրագրողների հարցին, թե վաղը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն կողմ թե դեմ եք քվեարկելու պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գրիգորյանը ու հեռացավ:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց վաղը կողմ, թե դեմ կքվեարկի վարչապետի ընտրության ժամանակ. «Կտեսնեք»:
Դիտարկմանը, թե ավելի վաղ ասել էիք, որ դեմ եք քվեարկելու, ասաց.« Ինչ-որ ասել եմ, ուժի մեջ է»:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողներն արձանագրել են, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ աղմուկ լսվեց, 2 ՀՀԿ-ական միմյանց քաշքշելով՝ դուրս եկան պատշգամբ, սակայն նրանց անմիջապես գործընկերները ներս տարան: Այդ ընթացքում հաջողվեց տեսնել միայն, որ նրանցից մեկը Գագիկ Բեգլարյանն է:
Այնուհետև պարզվել է, որ մյուս ՀՀԿ-ականն էլ Գևորգ Կոստանյանն է:
Լրագրողների հարցին, թե ինչի շուրջ են վիճել, Գեւորգ Կոստանյանը չընդունեց, որ վիճաբանություն է եղել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ