Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը միանում է «Իմ քայլը» շարժմանը. «Ինձ բաց թողեցին բոլորովին այլ Հայաստանում»

Մայիս 07,2018 18:25

«Ինձ կալանավորեցին մի Հայաստանում, ազատեցին՝ մեկ այլ Հայաստանում»,-այսօր կալանքից ազատվելուց հետո հայտարարեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ նա այսօր ազատ արձակվեց. այսուհետեւ դատական նիստերին չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակով: Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ միանալու է «Իմ քայլը» շարժմանը եւ կաջակցի ՀՀ-ում սահմանադրական կարգի հաստատմանը: Նա հայտնեց, որ կմիանա ցուցարարների պահանջներին:

Ապա Ղուկասյանը «Իմ քայլը» ժողովրդական շարժումը պատմական որակեց. «Մենք ամեն ինչ անում էինք, որ այդ օրը վերջապես գա, եւ այն եկավ: Մեր ժողովուրդն ազատվեց իշխանության յուրացումից, որը մեր երկրին թույլ չէր տալիս զարգանալ: Այսօր քաղաքական նոր խնդրի առաջ ենք կանգնած՝ սահմանադրական կարգ հաստատել: Այժմ ողջ աշխարհն է հիանում մեր ժողովրդով»: Ի դեպ, մինչ դատավորը կորոշեր Ղուկասյանին ազատ արձակել, վերջինս հայտարարեց՝ եթե այդպես չլինի, ժողովուրդը պետք է պահանջի ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար: Այս գործով հաջորդ նիստը մեկ շաբաթ անց կլինի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031