ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ լրագրողներին ասաց, որ իրենք օժանդակելու են Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն:
«Մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3 –ի ստորագրությունը ունեցող վարչապետի թեկնածուին՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին, եթե չեմ սխալվում, նրա օգտին հավաքագրվել է 45 ստորագրություն, ՀՀԿ խմբակցությունը համապատասխան քանակությամբ ձայներ կապահովի, որ վաղն ընտրենք վարչապետ, դա եղել է կուսակցության որոշմամբ, այստեղ որեւէ բաժանում չկա, մեր միասնական որոշումն է»:
Մնացած հարցերին Շարմազանովը չպատասխանեց, ասաց՝ մնացած հարցերի վերաբերյալ Վահրամ Բաղդասարյանը կխոսի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ