Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չլիներ հանրային աջակցությունը, ինձ ազատ չէին արձակի». Անդրիաս Ղուկասյան

Մայիս 07,2018 17:12

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատավոր Վարդան Գրիգորյանի որոշմամբ այսօր 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվեց եւ նա ազատ արձակվեց (նիստերին այսուհետ չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակով):

The judge changed the arrest warrant of Andreas Ghukasyan’s case and freed him from the detention

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց. «Դատարանի այս որոշումը պայմանավորված էր քաղաքացիների առկայությամբ: Ճիշտ է, դատախազությունը տրամադրված չէր, որ խափանման միջոցս փոխվեր, բայց եթե չլիներ հանրային աջակցությունը, ինձ ազատ չէին արձակի»:

The judge changed the arrest warrant of Andreas Ghukasyan’s case and freed him from the detention

Ապա Ղուկասյանը ողջունեց «Իմ քայլը» ժողովրդական շարժմանը. «Առաջնահերթ շնորհակալ եմ նրանց, ովքեր մատուցեցին մեզ այս հաղթանակը: Դատարանի այս որոշումը եղավ, որովհետեւ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել: Արդարադատությունը պետք է վերականգնվի»:

The judge changed the arrest warrant of Andreas Ghukasyan’s case and freed him from the detention

Ապա Անդրիաս Ղուկասյանը համոզմունք հայտնեց. «Շուտով ՄԻԵԴ-ը կհաստատի, որ ես քաղբանտարկյալ էի: Դատարանի այս որոշումը իրավական համակարգում փոփոխություններ կմտցնի: Կալանքների շռայլ գործընթացը պետք է սահմանափակվի: Խնդիրն առաջնահերթ քաղբանտարկյալներին է վերաբերում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031