Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանին բաց թողեցին նիստերի դահլիճից. նա այլեւս կալանավորված չէ

Մայիս 07,2018 16:59

Դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն էր:

Նախորդ նիստերը չէին կայանում՝ դատավորի առողջական խնդիրների, իսկ հաջորդիվ՝ երեւանյան իրադարձությունների պատճառով(փակ փողոցներ):

Դատավոր Գրիգորյանը բազմամարդ դահլիճ մտնելուն պես ակնարկեց՝ պետք է ոտքի կանգնել, երբ գալիս է դատավորը: Ապա նա պահանջեց, որ քաղաքացիները լռություն պահպանեն:

Այսօրվա նիստին տուժողներ չէին ներկայացել, պատճառները հայտնի չէին:

Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու՝ ազատ արձակելու միջնորդություն՝ համոզմունք հայտնելով, որ նրան կալանավորված պահելու հիմքերը վաղուց բացակայում են:

Դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց միջնորդությունը բավարարել:

Ըստ այդմ, Ղուկասյանն ազատ արձակվեց: Իսկ դա ենթադրում է, որ իր գործով դատական նիստին նա այլեւս չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակով:

Ղուկասյանի փախանման միջոց ընտրվեց ստորագրությամբ չհեռանալը:

Քաղաքացիները բացականչություններով եւ ծափերով ողջունեցին դատավոր Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ նույն միջնորդությունը նախկինում քանիցս ներկայացվել էր եւ մերժվել:

Նիստը հետաձգվեց՝ տուժողների բացակայության պատճառով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Առաջին ծիլերը:
    Տարոսը՝ միւսներին, որոնք ՕՐԷՆՔԻ առաջ մաքուր են:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031