Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Փայլանը` Էրդողանին. «Սուս կաց տո՛»

Մայիս 07,2018 16:36

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն նախընտրական խոստմանը, թե բարելավվելու է Թուրքիայում ապրող ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների դրությունը:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն այդ թեմայով գրառում է արել «Twitter» միկրոբլոգում:

«Նա 16 տարի կառավարում է երկիրը։ Իր մի բուռ կողմնակիցներից բացի մեր մյուս քաղաքացիները գտնվում են աղքատության մեջ և պարտքերի տակ։ Եվ նա դեռ ասում է, որ եթե 5 տարի էլ ինձ տաք, ապա դրությունը ավելի կլավանա։ Սուս կաց տո՛»։

Աղբյուր`    Ermenihaber

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Չէէ՜, լրագրողներն անուղղելի են: Նոյնիսկ դատաւորներն են արդէն փոխւում, իսկ դուք տակաւին յամառում էք: Հիմա որ ասեմ «լրագրողներն էդպէս էլ հայերէն չսովորեցին», կ’ասէք վիրաւորում է: 🙂

    Երեք, թէ չորս անգամ գրել եմ «Առաւօտում», որ էս մարդու անունը Գարո չէ, այլ ԿԱՐՈ է: Նոյնիսկ ինքն է իր ֆեյսբուքեան պաշտօնական էջում ԿԱՐՈ գրել: Խնդրեմ, նայէք՝ https://www.facebook.com/gpaylan/

    Լաւ, ենթադրենք սա դուք չէք գրել, Ermenihaber-ն է գրել: Ուրեմն եթէ ակնյայտ սխալ կայ, պիտի էդպէս էլ թողնէ՞ք, պիտի ինչ-որ կերպ չնշէ՞ք (տողատակում եւ այլն): Բա ո՞ւր մնաց ձեր՝ «Սաբահ» օրաթերթի լրագրողների արհեստավարժութիւնը (հայերէն՝ պրոֆեսիոնալիզմը 🙂 )

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031