2018թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային մարմնի կողմից պետական բյուջե է ապահովվել 329.4 մլրդ դրամ հարկային եկամուտ: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային մասով պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմում է 47,4 մլրդ դրամ կամ 16.8%:
Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ առևտրային հարկ վճարողների կողմից վճարված հարկերը՝ առանց դրոշմանիշային վճարների, աճել են 21%-ով, որից խոշոր և միջին հարկ վճարողներինը` 21.1%-ով, փոքր հարկ վճարողներինը` 20.6%-ով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին