Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Սիրով գնալու եմ` ՇՊՀ ռեկտորին վռնդեմ»

Մայիս 07,2018 15:21

Տեղեկացրել ենք, որ Շիրակի պետական համալսարանի ներկա ու նախկին մի խումբ ուսանողներ`բուհից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի գլխավորությամբ պահանջում են ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի հրաժարականը: «Բլից ինֆո» մամուլի ակումբում մայիսի 7-ին կայացած ասուլիսում կրթության փորձագետ, Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այս խնդրին էլ անդրադարձավ:

«Շիրակի պետական համալսարանի ռեկտորը դեռ կարծում է, որ ինքը անձեռնմխելի է, բայց անձամբ ես շատ մեծ սիրով ու հանդուրժողականությամբ, այսինքն` այնպես, ինչպես հարթակից անընդհատ Նիկոլն է կոչ անում, այ այդ սիրով գնալու եմ իրեն էնտեղից վռնդեմ»,- հայտարարեց տիկին Բախշյանը:

Ինչ վերաբերում է օրերս թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականին, կրթության փորձագետը հավելեց. «Ռուզան Ազիզյանին ես նամակ եմ գրել, ասում եմ` ցավում եմ տիկին Ազիզյան, իսկապես ցավում եմ, որովհետեւ դուք ոչ մի քայլ չարեցիք, որ այսօրը չգա, հիմա նույնը ռեկտորինն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թերեզա says:

    Նախքան գործող ռեկտորին վռնդելը, որի իրավունքը տիկին Բախշյանը որտեղից ունի, չես հասկանում, մի բան կցանկանայի իրեն հիշեցնել: Ես տեղյակ եմ, որ տիկին Բախշյանը եղել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ: Որպես այդ խորհրդի անդամ՝ նա պարտավոր էր առնվազն ներկա գտնվել կառավարման խորհրդի նիստերին, սակայն և՛ ոչ մի անգամ,չի բարեհաճել մասնակցել նիստերին: Բուհի գործունեությամբ մտահոգվողը թող նախ իր պարտավորությունը կատարեր: Ինքը Շիրակի պետական համալսարանի գործունեության մեջ ոչ մի ներդրում չունի, իսկ գործող ռեկտորը աշխատել է անընդհատ՝ բուհը լճացումից դուրսբերելու համար: Չի վախենում, որ մի օր էլ խումբ կձևավորվի, որը կորոշի հանդես գալ իրեն իր աշխատավայրից վռնդելու հայտարարությամբ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031