Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարուքյանը հորդորեց կոռեկտ արտահայտվել. «Ես չեմ կարծում, որ առնետավազք է եղել»

Մայիս 07,2018 15:09

«Ես չեմ կարծում, որ մինչեւ ընտրություններ հնարավոր է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ: Կարծում եմ, պետք է ամեն բան անել Ընտրական օրենսդրությունը վերանայել, Կուսակցությունների մասին օրենքը, դրան հարակից մի շարք օրենքները վերանայել եւ գնալ ընտրությունների»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա ասաց, որ պետք է բացառեն ընտրակաշառքների բաժանումը, վարչական ռեսուրսի կիրառումը: Ընտրական օրենսգրքի հետ կապված կարեւորագույն հարցը ռեյտինգային ընտրակարգը հանելն է. «Կա կոնսենսուս-1 այդ հարցով, խորհրդարանականները բոլորը կողմ են, ՀՀԿ-ականները ոնց որ թե դեռ դեմ են, նաեւ մատնահետքով նույնականացման մեխանիզմի հետ կապված խնդիր կա, որը նույնպես այս օրերին քննարկվում է: Եթե մենք այդ հնարավորությունն ունենում ենք, կարող ենք արդեն գնալ արտահերթ ընտրությունների: Ի՞նչն է խանգարել ընտրություններին՝ ռեյտինգային համակարգը, որը չի թողել քաղաքական մրցակցություն, եղել է կոնկրետ տարածքներում կցված մարդկանց մրցակցություն, ովքեր եղել են դոլարով միլիոնատերեր եւ մյուսը, որ ադմինիստրատիվ ռեսուրսը, որքան էլ մենք քննադատել ենք, հազար ու մի օրենք ենք փոխել, էլի դա օգտագործվել է, մեկ էլ դա պետք է բացառվի: Կայուն մեծամասնության հետ կապված՝ սահմանադրական փոփոխությունների հետ է դա կապված, հիմա դա անել հնարավոր չի լինի: Դա կլինի ընտրություններից հետո: Այս Սահմանադրությունը կոնկրետ մարդու համար կարված կոստյում է եւ ուրիշին, որ ուզում ենք այդ կոստյումը հագցնենք, ոնց որ թե հագին չի լինում: Հիմա պետք է դա վերանայել»:

Հարցին՝ այս անգամ ականատես եղանք դասական առնետավազքի դրսեւորումների, ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ միասին ստեղծեց այս համակարգը եւ անհրաժեշտ պահին կտրուկ շրջադարձ արեց, սա ձեզ մոտ մտավախություն չի՞ առաջացնում, արժե՞ հույս դնել նրանց վրա՝ Էդմոն Մարուքյանը հորդորեց կոռեկտ արտահայտվել. «Ես չեմ կարծում, որ առնետավազք է եղել, երկրում քաղաքական իրողություն է փոխվել եւ դրանից ելնելով՝ քաղաքական ուժերը գնացել են այն ճանապարհով, որ ճանապարհով պետք է գնան՝ ըստ ՀՀ ժողովրդի պահանջի: Այստեղ նաեւ իրար վրա հույս դնելու խնդիր չկա, Փաշինյանը հայտարարել է, որ նա գնում է հաշտության, համերաշխության կառավարության ճանապարհով: Անգամ ժամանակին եղած հազար ու մի տարաձայնություններ կարող են լինել տարբեր ուժերի հետ, նա պատրաստ է աշխատել բոլորի հետ: Այս համատեքստում ընդհանուր մթնոլորտ է պետք փոխել եւ զերծ մնալ նման որակումներից՝ առնետավազք: Ես սխալ եմ համարում նաեւ պարտադրելը, որ մարդն ինքն իր սկզբունքներին է մնում, ուժեր կան, որ գտնում են չպետք է միանալ՝ չեն միացել»:

Հարցին՝ եթե Փաշինյանը վաղն ընտրվեց, «Ելքը» դադարո՞ւմ է լինել ընդդիմություն, լինելու է իշխանությո՞ւն, ձեզ համար հստա՞կ է ինչ է լինելու՝ Մարուքյանը պատասխանեց. «Ելք» խմբակցությունն այլեւս լինելու է իշխանական խմբակցություն՝ ելնելով իրողություններից եւ մենք պետք է աջակցենք գործող կառավարությանը: Մենք լինելու ենք Նիկոլ Փաշինյանի կառավարության թիկունքը խորհրդարանում, հետեւաբար, մեր գործունեությունն այլեւս այնպիսին չի լինելու, ինչպիսին կար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031