Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբերյան համայնքի ավագանին պատգամավորներից պահանջել է կանգնել ժողովրդի կողքին

Մայիս 07,2018 15:06

Մայիսի 2-ին Նոյեմբերյան համայնքի ավագանին «Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Նոյեմբերյան համայնքում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաների հետ կապված հարցը քննարկելու մասին» օրակարգով նիստ է ունեցել եւ որոշել է ԱԺ պատգամավորներին ուղղված ուղերձ ընդունել:

Այդ ուղերձում նշված է. «Նոյեմբերյան խոշորացված համայնքի ավագանին ողջունում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հատկապես երիտասարդության հաղթանակը եւ հայտնում է իր զորակցությունը Հայաստանի Հանրապետության հետագա շենացման գործում: Պահանջում ենք ժողովրդի կողմից ընտրված ԱԺ պատգամավորներից կանգնել ժողովրդի կողքին եւ կատարել ընտրություն՝ համաձայն ժողովրդի կամքի»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Խաչատրյան says:

    Կարևորը Տավուշից ընտրված պատգամավոր Սուրեն Մանուկյանը մեր պահանջով միացավ իր ընտրողների կամքին։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031