Ռուսաստանի ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, թե գեղասահքի օլիմպիական արծաթե մեդալակիր եւ աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդեւան, որի հայրական կողմի ազգանունը Բաբասյան է, հավանական է՝ փոխի քաղաքացիությունը եւ հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը РИА Новости-ին հայտարարել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով, այդ տարբերակն անգամ չի էլ քննարկվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ