Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը ցուցարար Արմեն Միքայելյանի հայցն ամբողջությամբ բավարարեց, իսկ Գայանե Առուստամյանի հայցը՝ մասնակի

Մայիս 07,2018 13:58
dat

2018 թ. ապրիլի 18-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը հրապարակեց լրագրող Գայանե Առուստամյանի գործով, իսկ մայիսի 5-ին՝ ցուցարար Արմեն Միքայելյանի գործով վճիռները: Գայանե Առուստամյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2017 թ. մարտի 14-ի որոշման դեմ, որով Վարչական դատարանը Գ. Առուստամյանին ՀՀ Ոստիկանության հայցի հիման վրա տուգանել էր 30.000 ՀՀ դրամով՝ ոստիկանության ծառայողին վիրավորելու համար: Իսկ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին հակընդդեմ հայցը վարչական դատարանը մերժել էր:

Վերաքննիչ վարչական դատարանը վճիռը բեկանել է միայն Գայանե Առուստամյանին, առանց նրա համաձայնության, տեսանկարահանելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասով: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Գ. Առուստամյանին տեսանկարահանելու մասին ապացույց գործում առկա չէ, իսկ Վարչական դատարանը հնարավորություն ունեցել է այն ձեռք բերելու և դրա ուսումնասիրությունից հետո այդ մասով որոշում կայացնելու: Իսկ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված ցույցի մասնակից Արմեն Միքայելյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է ամբողջությամբ: Վերաքննիչ դատարանը բեկանել է ՀՀ Վարչական դատարանի՝ 2017 թ. փետրվարի 17-ի վճիռը, որով Արմեն Միքայելյանը ոստիկանության հայցի հիման վրա տուգանվել էր 100.000 ՀՀ դրամով՝ հավաքներ անցկացնելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելու համար:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031