Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարզ է, որ ՀՀԿ-ում միասնական դիրքորոշում չունեն»

Մայիս 07,2018 14:00

«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ Associated Press-ին երեկ տված մեկնաբանությանը, թե՝ «եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, ապա ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանն ասաց. «Սպասենք պաշտոնական հայտարարության, որովհետեւ դա գուցե Արմեն Աշոտյանի անձնական մոտեցումն է: ՀՀԿ-ից պատգամավորներ կան, որոնք ասում են, թե մայիսի ութին Նիկոլ Փաշինյանին «կողմ» են քվեարկելու: Պարզ է, որ միասնական դիրքորոշում չունեն եւ գուցե՝ ընդդիմություն լինելու հարցի շուրջ էլ չունեն»:

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի դիտարկմանը, թե «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ համագործակցության եզրեր չի տեսնում», Արայիկ Հարությունյանը նշեց. «Դա եւս գուցե պարոն Աշոտյանի անձնական կարծիքն է: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նման հայտարարություն չի արել: Սպասենք ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը, որը, թերեւս, կհնչի մայիսի 8-ին»: Մեր զրուցակիցը հավելեց, որ իրենց նպատակն է ունենալ ժամանակավոր կառավարություն, որը կարտացոլի տվյալ պահի իրողությունները. «Իսկ թե ՀՀԿ-ն ինչ որոշում կկայացնի, արդեն իրենց ներքին խնդիրն է»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

05.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031