Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալի հորդորը շարժման առաջնորդներին

Մայիս 07,2018 11:30

Հանրահավաքների, փողոցային ընդվզումների, երթերի եւ ցույցերի նպատակները հետապնդում են երեք գլխավոր կարեւորություններ: 1. Նախ, գործող իշխանությանն ու վարչակազմին ցույց տալ, որ նրանք այլեւս ապահով վիճակում չեն (վտանգի զգացում): 2. Ցույց տալ, որ իշխանությունը մինչեւ իսկ անգամ ուժի գործադրմամբ անօգնական է ոտքի ելած ազգային ընդվզումների դեմ (անճարակության զգացում): 3. Ընդունել տալ իշխանությանը, որ բռնապետական կարգը` ռեժիմը քանդվում է (պարտվողական զգացում): Հանրահավաքների նման տեխնոլոգիական մշակման միջոցը ստիպում է վարչակազմին ընդունել փոփոխությունները նույնիսկ այն դեպքում, երբ այդպիսի փոփոխություններն անցանկալի են համարում դաշնակից եւ կամ ռազմավարական գործընկեր պետությունները: Հանրահավաքներն արդյունազոր դարձնելու համար, անհրաժեշտ է դրանք կազմակերպել որպես դրամատիկական ներկայացում, կամ առավելագույնս մոտեցնել դրամայի: Այն պիտի ունենա իր ստույգ սցենարը, զարգացման պահերը, բարձրակետերը (կուլմինացիա), մասնակիցներին լարվածության որոշակի աստիճանում պահելու հոգեբանական տեխնոլոգիան, հուզական մթնոլորտի պահպանումը կամ հոգեազնվացումը որպես օպտիմալ արդյունք: Ամեն հանրահավաք պետք է նոր խոսք ունենա ասելու, ապահովելով մեկ քայլ առաջ գնալու կարեւորությունը: Բանախոսների ելույթները պիտի ընդմիջվեն ազգային երաժշտական գոհարների կատարումներով՝ պահպանելու համար մեծաթիվ հավաքները զարդարող «տոնահանդեսային ոգին»։ Տեւական հավաքները չպիտի հոգնեցնեն մասնակիցներին:

1988-91թթ. հաջողեցին տարբեր տեխնոլոգիաներով ժողովրդին հրապարակ բերել այն մարդիկ, որոնց մեծամասնությունը հետագայում պարզվեց՝ խաբեբա է։ Ազատագրական պայքարը համընդհանուր պայքար է եւ մեզանից որեւէ մեկը պիտի ջանք ու եռանդ չխնայի այդ պայքարի վերջնական հաղթանակի համար։ Ժողովրդի ոգին բարձր մակարդակի վրա պահելու համար կարեւոր ենք համարում նաեւ այն հանգամանքը, որ այսօր ազգը, ամբողջ հայությունը պատմության անկյունադարձային պահ է ապրում, այնպիսին, ինչպիսին եղել է Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Գրիգոր Լուսավորիչի, Վարդան Մամիկոնյանի, Կիլիկիո Հայոց պետության, Դավիթ-Բեկի, Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակներում: Կարեւոր է նաեւ, որ հանրահավաքային մթնոլորտը հագեցած լինի մեր հոգեւոր խորհրդագիտական (ծիսական) տարրերով, առանց որի երբեւիցե մեծ հեղափոխություններ չեն եղել։ Հայաստանյայց եկեղեցին հազարամյակներից ի վեր մարտնչող եւ հայ ազգային քաղաքակրթության անսպառ շտեմարան է՝ համայն հայության հոգեւոր վեմն ու հայ ազգի հոգեւոր հայրենիքը: Եկեղեցին պիտի անպայման ներկա լինի այն վայրում, ուր ժողովուրդն է, չէ՞ որ նպատակներից մեկը Հայ եկեղեցու պայծառակերպության վերակագնումն է, որպեսզի հոգեւորականներն ու ժողովուրդը ծառայեն ոչ թե նյութին, հակվեն նյութապաշտությանը, այլ Աստծո՛ւն եւ ազգի՛ն: Թող Աստվա՛ծ զորավիգ լինի մեր այս սուրբ եւ հայրենափրկիչ գործում:

ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆ

«ՀՅԴ – ԴՐՈ» գործով մահվան
դատապարտված

Հ.Գ– Հնարավոր է, որ սույն գրությունը հասցեատերերին հասնի ուշացած
29 ապրիլի, 2018 թ.

«Առավոտ»

05.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031