Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստորագրահավաք Սառնաղբյուրում․ պահանջում են Անիի ՀՀԿ-ական ղեկավարի հրաժարականը

Մայիս 07,2018 11:10

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում սկսվել է ստորագրահավաք՝ ընդդեմ Անի համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնաց Ալեքսանյանն՝ ասելով, որ կազմակերպիչն ինքն է ու արդեն իսկ մոտ 800-ին հասնող ստորագրություններ կան։

Նա իր ՖԲ էջում նաև հայտարարություն է տեղադրել, որտեղ գրված է․ «Անվստահություն ենք հայտնում համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին՝ իր պաշտոնական լիազորությունները ոչ ճիշտ և անհետևողական կատարելու և չկատարելու համար։ Սառնաղբյուր համայնքում չեն վստահում մինչ օրս նրա ներկայացրած և ոչ մի պլանի և անձնապես հենց իրեն՝ որպես համայնքի ղեկավարի։

Նա չի կատարել Սառնաղբյուր համայնքին վերաբերվող իր հաշվետվություններում նշված գործողությունները ,մինչ օրս դեռ քանդուքարափ է Սառնաղբյուր -Մարալիկ ճանապարհը։

Այս և այլ բնույթի թերություններով հանդերձ, ասում ենք ՝ «Ո՛չ, Արտակ Գևորգյանին»։

Վերջում հավելենք, որ Սառնաղբյուր գյուղը միացել է համաժողովրդական պայքարին,և ասում է «Ո՛չ, ՀՀԿ վարչախմբին»:

Ստորագրահավաքով սառնաղբյուրցիները ցանկանում են նաև առանձնանալ միավորված Անի համայնքից՝ նախկինի պես ունենալով առանձին համայնքապետ ու ավագանի։

Հիշեցնենք, որ Անիի տարածաշրջանի գյուղերը միավորվեցին՝ դառնալով մեկ համայնք, որի կենտրոնը Մարալիկն է, ղեկավար էլ ընտրվեց Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Մնաց Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031