Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնալճում ու քարակերտում` ջուրը շուրջօրյա

Մայիս 07,2018 10:46

Ոչ հեռու անցյալում Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում ջրամատակարարումն իրականացվում էր 6-ժամյա ռեժիմով, իսկ Քարակերտում` անգամ ոչ ամենօրյա: Դրա պատճառը նաեւ այդ բնակավայրերում առկա գաղտնի վթարներն էին, ապօրինի միացումները, ջրի կորուստը:

Շատ գործ ունեին այստեղ անելու ընկերության «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության Գոտիավորման խմբի եւ «Արմավիր» տեղամասի մասնագետները իրավիճակը շտկելու համար: Աշխատանքի սկիզբը համայնքների բաշխիչ ցանցի ուսումնասիրությունն էր, իսկ վերջը` խնդրի լուծումը: Ջրմուղագործների մոտ սկիզբը լավ դրվեց, վերջն էլ ստացվեց առավել քան գոհացուցիչ:

Անցած ժամանակամիջոցում Ակնալճի Ավետիսյան, Արարատյան, Շահումյան, Շիրակի, Ձորափի, Ազատամարտիկների փողոցներում հայտնաբերվել ու վերացվել է թվով 8 գաղտնի վթար, փոխարինվել է վթարային վիճակում գտնվող մոտ 150 գծամետր ջրագիծ: Դրա արդյունքում խնայվել է վայրկյանում մոտ 6 լիտր ջուր, որի շնորհիվ հնարավոր է դարձել վերագործարկել չշահագործվող ջրաճնշման աշտարակն ու նախկին 6-ժամյա գրաֆիկի փոխարեն ջրամատակարարումն իրականացնել շուրջօրյա ռեժիմով:
Քարակերտում էլ քիչ գործ չի արվել: Համայնքում հայտնաբերվել եւ վերացվել է թվով 7 գաղտնի վթար: Փոխարինվել է վթարային վիճակում գտնվող մոտ 75 գծամետր խողովակ, ինչպես նաեւ շահագործումից հանվել է 100 մմ տրամագծով 60 մետր թուջե ջրագիծ: Այստեղ էլ է խնայվել ջուր` մոտ 9 լ/վ քանակով: Վերջինս ուղղորդվել է բնակավայրը սնուցող օրվա կարգավորիչ ջրամբար` ինչն էլ հնարավորություն է տվել անցնել շուրջօրյա գրաֆիկի:

Տասնամյակներ շարունակ իրենց կենցաղի բաղկացուցիչ մաս կազմող ու անլուծելի թվացող խնդրի մասին այստեղ արդեն անցյալով են խոսում: Ավելի ճիշտ հիշում են, որպես մղձավանջային երազ, որից իրենց արթնացրեց Վեոլիա ջուրը:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031