Լրահոս
Օրվա լրահոսը

Թիմային 3-րդ տեղ հայ հրաձիգներին՝ «Չեխիայի 49-րդ Գրան Պրիի» միջազգային առաջնությանը

Մայիս 06,2018 22:22

Հայ հրաձիգները Չեխիայի Պլզեն քաղաքում մայիսի 1-7-ը մասնակցում էին «Չեխիայի 49-րդ Գրան Պրիի» միջազգային առաջնությանը:

Առաջնություն 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից:

Հայաստանից մասնակցեցին 7 մարզիկ. հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձևից՝ Էլմիրա Կարապետյանը, վազող թիրախ զենքաձևից՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Մարգարյանը:

Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:

Հավաքական թիմը հայրենիք կվերադառնա մայիսի 7-ին ժամը 03:35-ին:

Մրցաշարի արդյունքները կարող եք տեսնել այստեղ: 

Հրացան ձևի խառը թիմային (տղամարդիկ+կանայք) պայքարի կիսաեզրափակչին մասնակցել է 23 թիմ: Եզրափակիչ փուլ են անցել լավագույն 5-ը` այդ թվում նաև Հայաստանը ներկայացնող մարզիկներ Հրաչիկ Բաբայանը(418.5) և Ալլա Պողոսյանը(412.2)` ընդհանուր խոցելով 830.7 միավոր  4–րդ հորիզոնականով անցել են եզրափակիչ փուլ:  Եզրափակչում բարելավելով իրենց դիրքերը՝ գրավել են 3–րդ տեղը (428.4 միավոր):

Ստորև ներկայացված են Հայաստանը ներկայացնող 7 մարզիկները, նրանց արդյունքները և անձնական մարզիչները :

Հրացան զենքաձևի մարզիկ Հրաչիկ Բաբայանը, խոցելով  628.6 միավոր, 130 մասնակցից  2–րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ դիրքերը կորցնելով՝ գրավել է 6–րդ հորիզոնականը:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031