Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզում, Պերվոմայսի շրջանային դատարանում, դատական կարգադրիչները դատարանի դահլիճից դուրս են շպրտել պաշտպան Միխայիլ Բենյաշին: Նա պաշտպանում էր երեկ տեղի ունեցած, «Նա մեր ցարը չէ» ցույցի մասնակիցներին, որոնք բերման էին ենթարկվել: Այդ մասին պաշտպանը պատմել է «Նովայա գազետային»:
Պաշտպանը պահանջել է բաց դատ իրականացնել`ներկայացնելով դրա օրենսդրական հիմքերը, ինչից հետո, դատավորը կարգադրիչներին խնդրել է`դուրս տանել պաշտպանին դատական դահլիճից:
«Ես հրաժարվեցի դուրս գալ, այդ ժամանակ բռնեցին իմ թեւերից եւ ինձ շպրտեցին միջանցք: Երբ ես փորձեցի վերադառնալ դատական դահլիճ, ինձ կրկին օդ բարձրացրեցին եւ ետ շպրտեցին»,- պատմել է Բենյաշը`հավելելով, որ այդ ժամանակ ինքը կպել է մետաղորսիին եւ վնասել ոտքը:
Պաշտպանի հետ կատարվածի մասով այժմ քննություն է ընթանում`գույքը դիտմամբ վնասելու հոդվածով: Իսկ երեկ բերման ենթարկված ակցիայի մասնակիցների նկատմամբ տուժեր են նշանակվում`500-10. 000 ռուբլի:
Պատրաստեց`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ