Վաղը`մայիսի 7-ին, երեկոյան 20.00-ին աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կժամանի Հայաստան: Օդանավակայանում նրան կդիմավորի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին, վերջինս հայտարարեց քիչ առաջ`իր ֆեյսբուքյան էջում: Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Թանկյանը օդանավակայանից կմեկնեն Հանրապետության հրապարակ: 21.00-ին հրապարակում հանրահավաք տեղի կունենա: Նիկոլ Փաշինյանը եւ Սերժ Թանկյանը ելույթով հանդես կգան, նաեւ`հաջորդ օրվա անելիքները կպլանավորեն:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մարդկանց`Զվարթնոց օդանավակայանի հարակից տարածքում ճանապարհին դիմավորել Սերժ Թանկյանին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ