Լրահոս
Օրվա լրահոսը

Նեխուրով աղցան

Մայիս 06,2018 14:10

Նեխուրի տերեւները, ի տարբերություն ցողունների, ավելի սուր համ ունեն, եւ բոլորին չէ, որ դուր են գալիս: Սակայն այս աղցանի մեջ դրանց սուր համը գրեթե ամբողջությամբ կորչում է, եւ վայելելով շատ համեղ մի ուտեստ, միաժամանակ կստանաք բազմաթիվ օգտակար վիտամիններ եւ հանքանյութեր, որ կան նեխուրում:

Անհրաժեշտ մթերքները

Նեխուր-  1 կապ

Նուռ- 1 հատ

Ընկույզ- 0,5 բաժակ (կարող եք փոխարինել դդմի կամ արեւածաղիկի սերմերով)

Թթվասեր- 4-5 ճաշի գդալ

Սխտոր-1 պճեղ

Ձիթապտղի յուղ-2 ճաշի գդալ

Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լավ լվացեք նեխուրն ու նուռը: Շատ-շատ մանր կտրատեք նեխուրի տերեւներն ու ցողունները: Ավելացրեք նռան հատիկները: Թթվասերի մեջ լցրեք ձիթայուղը, մանր կտրատած սխտորն ու ընկույզը, աղն ու պղպեղը, լավ խառնեք եւ ավելացրեք նեխուրին ու նռան հատիկներին: Լավ խառնեք եւ մատուցեք:

Ի դեպ, ստորեւ տեղադրված լուսանկարներում կարող եք տեսնել նուռը կտրելու շատ հարմար տարբերակ: Նուռը երկայնքով բաժանում եք երեք մասի` մեջտեղի հատվածը մի փոքր ավելի լայն, վերեւի եւ ներքեւ հատվածները` իրար հավասար: Ընդ որում` կտրում եք միայն կեղեւը, հատիկներին դանակ չի կպնում, դրանից հետո բաժանում եք մասերի: Այս կերպ կտրելու պարագայում նռան գրեթե ոչ մի հատիկ չի վնասվում, չի թափվում:

 

 

Բարի ախորժակ:

 

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Միտք-Կարծիք says:

    Ի դէպ, ոչ թէ ՛՛կորում է՛՛, ինչը հասարակաբանութիւն է, այլ կորչում է, որ հայերէն է։

  2. Հ.Շ. says:

    դուք իրոք իմաստուն անձ էք, Տիկին Բարսեղյան…

    երանի ձեզի

    այս օրերին, հոգեկան դեղի, բալասանի նման կարդացի ձեր այս յօդուածը, նայեցայ նկարներին…

    շնորհակալութիւն

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031