Արդեն քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, որ հրաժարական է տալիս նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Aravot.am-ը լուրը փորձեց ճշտել Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից: Մեզ տեղեկացրեցին, որ այն իրականությանը չի համապատասխանում: Այս պահին Արթուր Նալբանդյանը հրաժարականի կամ ազատման դիմում չի ներկայացրել: Ամեն ինչ պարզ կլինի միայն մայիսի 8-ից հետո:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Արթուր Նալբանդյանն ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ինքը չի պատկերացնում նրա հետ իր աշխատանքը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ