Այսօր՝ մայիսի 6-ին, Նոյեմբերյան քաղաքում հարգանքի տուրք մատուցվեց 1991թ. մայիսի 6-ին Ոսկեպարի անտառում խորհրդային զինուժի գնդակոծությունից զոհված Նոյեմբերյանի ՆԳ բաժնի աշխատակիցների հիշատակին: Նոյեմբերյանցի միլիցիոներները մեկնում էին սահմանագոտին պաշտպանելու: 14 միլիցիոներ զոհվեց, նրանց ընկերները գերվեցին եւ ամիսներ անցկացրին ադրբեջանական բանտում:
Այսօր առավոտից մարդկային հոսքը ձգվում էր դեպի Նոյեմբերյան քաղաքում գտնվող հուշարձան: Ծաղիկներով հուշարձան այցելեցին զոհված միլիցիոներների հարազատները,ընկերները, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, Նոյեմբերյանի ոստիկանապետ Արմեն Անտոնյանը, ոստիկանության աշխատակիցներ, երկրապահ կամավորականներ, զինծառայողներ, դպրոցականներ:
Սկսած 2005 թվականից ամեն տարի մայիսի 6-ին տիկին Ռոզա Ծառուկյանը այցելում է Նոյեմբերյան, այցելում զոհված միլիցիոներների հուշարձան, հանդիպում զոհվածների հարազատներին, որոշակի դրամական աջակցություն ցուցաբերում այդ ընտանիքներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը դուրս է եկել ընդհատակից, իջևանցիները մի շաբաթ էր սրան էին ման գալիս, որ…