Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության ալիքները Գյումրիում. ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը հրաժարական կտա

Մայիս 05,2018 19:46

Մեր տեղեկություններով՝ տեւական ժամանակ մամուլում բարձրացված խնդիրների ու չարաշահումների հետքերով, Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը հրաժարական կտա այսօր կամ երկուշաբթի։

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թիմը դիտարկում է նախկին ռեկտոր՝ ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը։ Շիրակի պետական համալսարանի դասախոսները սկսել են հակառակ գործընթացը՝ համոզելու Վարդևան Գրիգորյանին, որ իրենք միշտ հոգով եղել են նախկին ռեկտորի թիմակիցները եւ ստիպված են եղել աշխատել ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի հետ։

«Առավոտը» փորձեց Սահակ Մինասյանից ճշտել իր հավանական հրաժարականի մասին տեղեկությունը, բայց նա չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031