Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյանը մանրամասնում է, թե ինչ են ասել Արմեն Ամիրյանին. «Ժողովուրդ»

Մայիս 05,2018 11:55

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ Արմեն Ամիրյանն օրերս ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց առաջ խորհրդակցել է մի խումբ արվեստագետների հետ: «Մենք միասին ենք խորհրդակցել, եւ այդ խորհրդակցության արդյունքում է կայացվել հրաժարականի որոշումը: Ինձ հետ պարոն Ամիրյանի մոտ եղել են Էդուարդ Թոփչյանը, Լալա Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը: Մենք ունեցել ենք բավական հետաքրքիր զրույց:

Նախարարության մոտ հավաքվածներին չգիտեմ` ինչ էր թվում, բայց ես բարձրացել էի իմ ընկեր Արմեն Ամիրյանի մոտ, եւ մենք ընկերներով նրան ասացինք, որ հրաժարականը կլինի ամենաճիշտ քայլը: Եվ դա չուշացավ»,- ասել է Թոխատյանը: Նա խոսել է նաեւ համաժողովրդական շարժման հաղթանակի մասին` ասելով, թե հաղթանակը միայն տոնակատարությունները չեն, եւ հաղթանակը պահելն ամենօրյա գործընթաց է: «Մայիսի 8-ից հետո մեզ վրա երկնային մանանա չի թափվելու: Անցնելու ենք շատ դժվար ուղի, որովհետեւ դեռ պարզ չէ, թե հին իշխանությունից մեզ ինչ ժառանգություն է մնացել»,- նշել է նա:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031