«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակ ռեժիսոր Հայկ Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մայիսի 5-ին «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամներն իր գլխավորությամբ Մատենադարանից կշարժվեն նախագահի նստավայր և կփոխանցեն նամակ, որը վերաբերվում է հայ գրող, սցենարիստ, նկարիչ Աղասի Այվազյանի ժառանգության փրկության, պահպանման և թանգարանի տարածքի համար հատկացմանը։
«Աղասի Այվազյանը հայ ժողովրդի հարստությունն է, հարստություն որը, եթե այսպես շարունակվի կդառնա առնետների և թղթի արտադրամասերի պատրաստի հումք։ Պետական մակարդակով այս փնթի վերաբերմունքի մեծ Այվազյանի նկատմամբ պետք է փոխվի օր առաջ»,-հայտնեց Հայկ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Աղասի Այվազյանի այրին՝ Գրետա Վերդիյանը քանիցս բարձրացրել էր Այվազյանի՝ ավտոտնակում գտնվող արխիվի պահպանության հարցը, շեշտել, որ անհրաժեշտ է ստեղծել այվազյանական գրադարան-թանգարան, սակայն մինչ օրս «սայլը տեղից չի շարժվել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ