Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում վիճաբանության ժամանակ անչափահասին պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ

Մայիս 04,2018 19:07

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Երևանում  անչափահասին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները:

2018թ. ապրիլի 28-ին՝ ժամը 21։00-ին, «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից  հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի և հետույքի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 2001թ. ծնված բնակիչը:

Նախնական տվյալներով՝ անչափահասը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է դեպքի օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցում:

Դեպքի առթիվ ոստիկանությունում մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է մայիսի 4-ին և նույն օրը վարույթ ընդունվել։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանությանը մասնակից անձանցից մի քանիսի ինքնությունը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում միջադեպին մասնակից անձանց գործողությունները հստակեցնելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031