Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջունում ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում երիտասարդներիս հասցեին տրված գնահատականը, որով ընդգծվում շարժման մեջ մեր ներգրավվածությունը և վճռորոշ դերը

Մայիս 04,2018 17:00

Սիրելի երիտասարդներ, ընկերներ,

Մեր պատկերացրած Հայրենիքը շատ մոտ է. նոր սերնդի՝ երիտասարդության հեղափոխությունն իրականություն է: Նոր արժեքային համակարգը, որ տիրապետող էր միայն երիտասարդ սերնդի մակարդակում, արդեն համատարած է՝ համերաշխություն և հանդուրժողականություն, մեծ հավատ ապագայի նկատմամբ, փոփոխությունների ձգտում, հայրենասիրություն և օրինապահություն:

Որպես Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն ողջունում ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում երիտասարդներիս հասցեին տրված գնահատականը, որով ընդգծվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համազգային շարժման մեջ մեր ներգրավվածությունը և վճռորոշ դերը: «Երիտասարդություն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ և հանդուրժողականությամբ այս բախտորոշ օրերին ամենուր սփռում էր լույս, համերաշխություն, սեր և հավատ»:

Հպարտ լինելով մեր Հաղթանակով, միաժամանակ, վստահ ենք, որ նոր Հայաստանում մենք լիարժեք ինքնադրսևորման հնարավորություն ունենալուց բացի կունենանք նաև բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում ակտիվ ներգրավման գործուն հնարավորություն: Պատրաստ ենք ստանձնելու արդար Հայաստանի կերտման պատասխանատվությունը:

Եվ ուրեմն՝ կեցցե Երիտասարդական հեղափոխությունը, կեցցե նոր սերունդը, կեցցե Հայաստանի 4-րդ Հանրապետությունը:

Երիտասարդական ակումբների դաշնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իսկապես, այս հայտարարությամբ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը փաստում է, որ արժեքային համակարգի փոփոխություն է կատարվում մեզանում: Հին կարծրատիպերը այլևս կիրառելի չեն լինելու նոր ձևավորվող հասարակական հարաբերություններում: Այո, հարկավոր է ընդգծել, որ այս հեղափոխությունը մեզ բերում է, իսկապես, Չորրորդ Հանրապետության, որում ոչ միայն պետական կառավարման կարգն է փոխված, այլ նաև հասարակական հարաբերությունները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031