Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրությունների ժամանակ ՕՐՕ դաշինքին աջակցած Անի Ալեքյանը դիմում է դատարան՝ իր գումարը ստանալու համար

Մայիս 04,2018 16:19

«Առավոտը» երեկ ներկայացրել էր պահեստազորի գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրի պարզաբանումը «Միացյալ Հայեր» ՀԿ գրասենյակի ղեկավար Անի Ալեքյանի այն մեղադրանքներին ի պատասխան, թե 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինքն աջակցել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի ՕՐՕ դաշինքին, բայց մինչ այժմ չեն վճարել իրեն:

«Հայտնում եմ, որ որևէ Անի Ալեքյանի առջև ես չունեմ որևէ պարտավորություն»,- Aravot.am-ի հարցմանն ուղարկած գրավոր պատասխանում պարզաբանել էր Արթուր Ալեքսանյանը: Իսկ Արթուր Ալեքսանյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արփինե Եղիկյանը գրավոր պարզաբանմամբ հայտնել է. «Արթուր Ալեքսանյանը որևէ ընտրություններում որպես թեկնածու չի առաջադրվել, հետևաբար չի կարող խոսք լինել «Արթուր Ալեքսանյանին ընտրությունների ժամանակ աջակցելու», առավել ևս աջակցության համար վճարի մասին»:

Հրապարակումից հետո Անի Ալեքյանը մեզ ուղարկել է գրավոր հետեւյալ պարզաբանումը՝ կցելով լուսանկարներ. «Ես որևէ տեղ չեմ նշել, որ Ալեքսանյանը իր թեկնածությունն է առաջադրել 2017թ-ի ընտրություններում և դրա համար էր ինձ գումար տրվում: Նա սխալ տեղեկատվություն է հաղորդել իր փաստաբանին։ Ես ուզում եմ մտածել, որ սխալ տեղեկատվություն ունենալն է խնդիրը, նրա փաստաբանի նման անիմաստ պատասխանը, և ոչ թե՝ Ալեքսանյանի դիրքն ու մեծահարուստ բիզնեսմեն լինելը։

Եվ երկրորդ, ես ունեմ բոլոր ապացույցները, որ նա ինձ գումար է պարտք։ Եթե անգամ նա հերքի, որ պարտավորագրում ստորագրությունը իրենը չէ, ես կդիմեմ, որպեսզի դատափորձարարական հետաքննություն լինի։

Եվ վերջապես կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր կվկայեն իմ խոսքերը։ Պարզապես ես պրն. Օհանյանին շատ եմ հարգում և դա է պատճառը, որ էլ ավելի մանրամասն տեղեկատվություն չեմ տրամադրում 2017թ-ի ԱԺ ընտրությունների Ալեքսանյանի անմիջական ներգրավվածության մասին…

Այսօրվա մեր սպիտակ հեղափոխության ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ մեր երկրից վերանա խաբեությունն ու սուտը, հասարակ քաղաքացիների՝ երիտասարդների հաշվին հարստանալը։

Ես նորից եմ ասում, ես դատարան եմ դիմում ինձ հասանելիք գումարը ստանալու համար։ Ես վստահ եմ, որ մեր դատական համակարգը արդար է։ Ես գնալու եմ մինչև վերջ։

Ձեզ եմ ուղարկում Ալեքսանյանի կողմից ստորագրված տեղեկանքի լուսանկարը և իմ  Ալեքսանյանի ու նրա օգնական՝ Հասմիկ Անտոնյանի հետ ունեցած խոսակցությունների screenshot-երը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031