Դաշնակցության համար ես երկու անգամ եմ երդվել: Առաջինը՝ 1990թ. ապրիլի 26-ին՝ անդամագրվելիս: Երկրորդը՝ 1996թ. ապրիլի սկզբին, Աթենքից Երևան վերադառնալուց առաջ, կոմայի մեջ Մարդու մահճակալի մոտ: Այս երդումը կուսակցության վարկը միշտ բարձր պահելու խոստում էր:
Ազգային ժողովում իմ վերջին՝ խղճով ու համոզմունքով ելույթ-կեցվածքը անհատական պատասխանատվության դրսևորում էր՝ երդմանս հավատարիմ: Մնացածը տասներորդական է:
Սեփական տեսակետ ունեցողներին ժողովուրդը, հավաքականությունները դժվար են հանդուրժում: Հետո ժամանակը պարզում է ջրերը. հեռացողները, երբեմն, վերադառնում են, հեռացնողները, երբեմն, մոռացվում: Երբեմն:
Բայց սա էլ է տասներորդական:
Գլխավորը՝ կոնկրետ իրավիճակում, կոնկրետ պահին, ով՝ ինչ է անում:
Ասված է՝ արա՛ ինչ որ ճիշտ է, թող լինի՝ ինչ լինելու է:
Այսքանը՝ ինձ Դաշնակցությունից հեռացնելու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշման վերաբերյալ:
Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ 1996-ին կոմայի մեջ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանն էր:
« Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ 1996-ին կոմայի մեջ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանն էր: »…. որուն Հայաստանէն աքսորած էր Առաջին Նախագահը, միաժամանակ Օրէնքից դուրս հռչակելով համայն Հ.Յ.Դ.-ն, եւ դաշնակցականներ բանտերը նետելով… ի դէպ, էն վախտը, ոչ մի անգամ չլսեցինք «քաղբանտարկեալ» բառը…
նոյն Առաջին Նախագահը, որու քաղաքական աշակերտն է Պարոն Փաշինյանը
բացատրութիւնը ամբողջացուցէք այսպէս, նկատի ունենալով որ փողոցները երեխաներով լեցուած էին վերջերս, որոնք ոչ մի բան չգիտեն այս նիւթերի մասին