Որ պետությունը`Հայաստանը կամ Ադրբեջանը, կլինեն ժողովրդավար, այն պետությունն էլ կունենա Արցախը: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում, խոսելով ներքաղաքական իրադարձությունների ֆոնին արցախյան հարցի շահարկման մասին, ասաց «Մոդուս վիվիենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նա վստահ է`որեւէ մեկը չի կարող մեզ պարտադրել`Արցախը հանձնել Ադրբեջանին: Հետեւաբար, համաժողովրդական շարժումը նա համարում է մեր ամենամեծ հաղթաթուղթը`նաեւ Արցախի հարցում: Մադրիդյան սկզբունքների եւ այլ տարբերակների հետ կապված ճնշումները Հայաստանի վրա, ըստ նրա, այլեւս թուլանալու են:
«Նիկոլ Փաշինյանը շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի Արցախի պաշտպանության եւ Մեծ Արցախի պաշտպանության գործում, քան երկրի նախորդ երեք ղեկավարները միասին վերցրած»,- սա էլ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքն է: Նա հակադարձում է Հայաստանում եւ Արցախում այս մասով իրականացվող «կեղծ պրոպագանդային»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ