Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե մի քանի հարյուր նիկոլականներ դուրս գային, շարժումն այս բնույթը չէր ընդունի». քաղաքագետ

Մայիս 04,2018 15:07

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իր՝ վարչապետ ընտրվելու պարագայում, վենդետա չի լինելու, բավարար չէ հասկանալու համար, թե նա ինչ քաղաքականություն է վարելու:

«Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, կարծում եմ՝ առաջիկայում ՀՀԿ-ն կմտնի խրամատային պայքարի մեջ, ու կողմերը կփորձեն իրարից պոկել ինչ-որ դիրքեր առաջիկա խորհրդարանական ընտրություններում շահելու համար, ապագան ցույց կտա՝ որքանով է հաջողվում դա երկու կողմերին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժումը անկեղծ էր, բայց ժողովրդի շնորհիվ. «Եթե մի քանի հարյուր նիկոլականներ դուրս գային, շարժումն այս բնույթը չէր ընդունի, սա ղարաբաղյան շարժումը հիշեցնող գարնանային թարմությամբ ժողովրդին հավաքած շարժում էր ու իր պոտենցիալով զուտ հայկական երեւույթ լինելուց դադարել է, այն միջազգային կյանքի նշանային երեւույթ է դարձել»:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ թավշյա հեղափոխությունը բացարձակ լեգիտիմ որակեց՝ասելով, որ այս շարժման որակը շատ բարձր է.

«3 նախագահների կառավարման տարիները՝ արտագաղթի, կողոպուտի տարիներ էին: Հիմա Հայաստանը զարգացման այլ փուլ է տեղափոխվում: Մենք շուռ ենք գալիս դեպի երկրի ներս: Մնում է , որ երկրի զարգացման կողմնորոշիչները ճիշտ ուղղորդեն:

Կլան, մաֆիա պետական ապարատի միջոցով կարելի է 2 օրում վերացնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031