Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխության նկատմամբ ՌԴ չեզոքությունը՝ ըստ քաղաքագետի

Մայիս 04,2018 14:26

Քաղաքագետ Միքայել Զոլյանին Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի ինտրիգները հիշեցնում են 81 թվականի դեպքերը Լեհաստանում:

«Համերաշխություն ընդդիմադիր շարժում կար, որը պարալիզացրել էր ամբողջ Լեհաստանը նման մարտավարությամբ՝ գործադուլներ եւ այլն, այդ ժամանակ Լեհաստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում: Մի մարշալ կար, որը իշխանությունը գրավեց ու ռազմական հեղաշրջում իրականացրեց ու բացատրեց նրանով, որ եթե դա ինքը չաներ, կմտնեին խորհրդային տանկերն Արեւելքից, գերմանական տանկերը՝ Արեւմուտքից, լեհ ժողովուրդն էլ մտածեց՝ ավելի լավ է իրենց տանկերը լինեն, քան ռուսական կամ գերմանական տանկերը, բայց երբ Խորհրդային միությունը փլուզվեց, պարզվեց, որ իրականում իշխանությունը դիմել էր Բրեժնեւին, որ տանկեր լցնեն, բայց Բրեժնեւն ասել էր՝ չէ, դուք այդ հարցը լուծեք. …տպավորությունն այն է , որ Հայաստանում որոշ ուժեր փորձում են ներկայացնել, որ ՌԴ-ն իրենց մեջքին է, եթե նույնիսկ ոչինչ չանեն, ՌԴ-ն կխառնվի, բայց ՌԴ-ն շատ ավելի չեզոք էր:

Երկրի հեղափոխության առաջին փուլում այդ չեզոքությունը կարելի էր բացատրել նրանով, որ ՌԴ-ն կարծում էր, որ իշխանության կմնա ՀՀԿ-ն՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, բայց, ի վերջո, հասկացան, որ կարելի է հաշտվել նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, որովհետեւ  այլընտրանքը լրիվ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց քաղաքագետը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031