Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում ՌԴ որոշ քաղաքներում մտցված է հատուկ ռեժիմ. խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը

Մայիս 04,2018 13:21

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝

Վոլգոգրադ

Եկատերինբուրգ

Կազան

Կալինինգրադ

Մոսկվա

Նիժնի Նովգորոդ

Դոնի Ռոստով

Սամարա

Սանկտ Պետերբուրգ

Սարանսկ

Սոչի

 

Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

Օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են  ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,

սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,

նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

   Հարգելի ՀՀ քաղաքացիներ,

խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր    իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Առավել մանրամասն տեղեկություններ  կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031