Aravot.am-ը Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանից մեկնաբանություն խնդրեց Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում սկսված բողոքի ցույցերի առնչությամբ` երեխաները պահանջում են տնօրենի հրաժարականը:
«Ծնողների եւ երեխաների դժգոհությունը որոշակի հիմք ունի, սակայն չենք կարող անմիջապես արձագանքել, որովհետեւ գոյություն ունի ընթացակարգ: Մենք անպայման կուսումնասիրենք հնչեցված մտքերը, որովհետեւ տեղում հայտարարություններ եղան որոշ երեւույթների հետ կապված, ինչին անպայման արձագանքելու ենք»,-ասաց պարոն Սուքիասյանը»:
Նրանից նաեւ տեղեկացանք, որ դպրոցում են Երեւան քաղաքի ավագանու անդամներ եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության մեկ ներկայացուցիչ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ