Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանին առաջարկում են չեղարկել 2017-ի՝ ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության արդյունքները, որոնք շնորհվելու են 2018 թ. մայիսի 28-ին

Մայիս 04,2018 13:12

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 Մեծարգո պարոն նախագահ

Ելնելով մի քանի հանգամանքներից՝ առաջարկում ենք չեղարկել 2017-ի՝ ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության արդյունքները, որոնք շնորհվելու են 2018 թ. մայիսի 28-ին:

Հանգամանքները հետևյալներն են՝

ա. ներքին շրջանակներում հայտնի է, որ առանձին հանձնաժողովների նախագահներ գործարքների մեջ են մտնում հեղինակների հետ, նախնական պայմանավորվածությամբ հրավիրում մրցույթի և նրանց օգտին որոշում կայացնում. սա մեր իրականության մեջ տեղ գտած արատավոր բարքերի հետևանք է,

բ. հանձնաժողովները, շատ դեպքերում, համալրված են հանձնաժողովների նախագահների կամակատարներով, որոնք վաղուց հեռացել են ժամանակակից արվեստի ու գիտության զարգացման կենդանի ընթացքներից և դժվար են կողմնորոշվում իրական արժեքների ընտրության հարցում. վաղուց հասունացել է ինչպես հանձնաժողովների նախագահներին, այնպես և անդամներին փոխելու ժամանակը, քանի որ նրանց հովանավորած միջակացված արժեքները փակում են իրական արժեքների ճանապարհը,

գ. ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությունն  ամենամյա է. առաջարկում ենք՝ 2017-ին ներկայացված գործերը վերստին ներկայացնել 2018-ի առաջիկա մրցույթին՝ ներգրավելով նաև 2018-ի նոր հայցադիմումները:

Հատկապես այս օրերին, երբ մեր հանրությունը կանգնած է մաքրագործումների առջև, փորձելով ազատագրվել արատավոր անցյալի մնացուկներից, մաքրագործումների պահանջ ունեն նաև շնորհվող մրցանակները, պարգևները, մեդալները, ինչպես նաև գիտական աստիճաններն ու կոչումները, որոնք, որոշ ճարպիկ գործարարների «շնորհիվ», հանվել են վաճառքի: Ստեղծագործ և գիտական մտավորականության մեջ դժգոհության նոր ալիք չբարձրացնելու նպատակով՝ կոչ ենք անում չանտեսել մեր առաջարկությունները:

 

Դավիթ Գասպարյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Կարո Վարդանյան

Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031