Թիվ 11 դպրոցում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ տնօրեն Ռուզան Ազիզյանի: Աշակերտները պահանջում են տնօրենի հրաժարականը:
Ծնողների պնդմամբ, նա փորձել է տեռորի ենթարկել այն ուսուցիչներին, որոնք երեխաների դասադուլի առաջ դուռ են բացել: «Այսօր ուսուցիչներն ազատագրված են եւ միակ մարդը, որ չի տիրապետում իրավիճակին, մեր դպրոցի տնօրենն է»,-հայտարարեց մի ծնող:
Երեխաները վանկարկում են «Անտոնյան հեռացիր»: Խոսքը կենսաբանության ուսուցչուհու մասին է, որը երեխաներից ոմանց պնդմամբ, ուսուցիչը խփել է իրենց, նաեւ ասել է, որ ձեր ծնողները Սերժ Սարգսյանի եղունգը չարժեն:
«Նմանների տեղը աղբանոցում է, նրանք իրավունք չունեն իմ երեխաներին կրթեն»,-հայտարարում էր մի ծնող: Երեխաները նաեւ վանկարկում են` «Ազիզյան հեռացիր»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Վենդետտայի սկիզբ…. Դոմինոյի առաջի քարն է սա????
Շատ տհաճ տեսարան է: Այս երեխաները մեր վաղվա քաղաքացիներն են: Եթե նման ձևով շարունակվի, ուրեմն այս համազգային շարժումը դատապարտված է: Խորհուրդ կտայի աշակերտներին,ուսնողներին, ծնողներին և բոլոր ավագներն նաև շարժման առաջնորդներին և համակիրներին թույլ չտալ ոչ մեկին անվայել ու գռեհիկ պավածքով ստվեր նետել այս գեղեցիկ շարժման վրա: Օտարները հիանում են մեր ազգի համախմբվածության, բարձր արժեքներին դավանելու մեր ձգտմանը, իսկ առանձին մարդիկ անթույլատրելի պահվածք են դրսևորում: Եթե նույնիսկ ձեր զայրույթը արդարացի է, այդ բոլոր հարցերը ,հուսանք, կլուծվեն ժամանակին, օրենքի սահմաններում: Եթե շարժմանը ամբողջ ժողովուրդն է մասնակցել, դա չի նշանակում, որ յուրաքանչյուրը կարող է պատժիչ գործողություններ իրականացնել: Մենք պետք է ունենանք երկիր, որտեղ գերակա է օրենքը: