Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում վախեցած են…կարծում են, թե Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի հետեւորդն է». Աշոտ Մովսիսյան

Մայիս 04,2018 12:57

«Ադրբեջանցիների կողմից անգամ շնորհավորանքներ եմ ստացել…ասում էին՝ «տա աստված, որ նույնը մեր մոտ կրկնվի»: Դա նշանակում է, որ Ադրբեջանում մեծ դժգոհություն եւ անվստահություն կա իրենց իշխանությունների նկատմամբ: Այսօր Ադրբեջանի հասարակությունը հասկանում է, որ Հարավային Կովկասում իրենք միակն են, որ զուրկ են ժողովրդավարությունից»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով «Իմ քայլը» շարժման ձեռքբերումների մասին ներադրբեջանական դիրքորոշումները, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանը:

«Ի դեպ, Ադրբեջանում սկսեցին շրջանառել թեզը, թե Նիկոլ Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի հետեւորդն է»,-հավելեց նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում հիմա վախեր կան, որ սրացումներ կարող են լինել նաեւ իրենց մոտ. «Այդ երկրում տարեցտարի կուտակվող ճնշումները մի օր բերելու են հանրության պոռթկումին: Եթե նման գործողություններ լինեն, Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը զանգվածային ցույցերի հանդեպ չի լինի այնպիսին, ինչպիսին ՀՀ-ում եղավ: Ադրբեջանի իշխող կլանը ավելի շատ պահելու բան ունի, քան ՀՀ իշխանությունը: Ադրբեջանում իշխանությունը մի քանի կլանի ձեռքում է, եւ ամեն մեկը փորձելու է իրենը պահել»:

Աշոտ Մովսիսյանի համոզմամբ՝ չի բացառվում, որ զանգվածային ցույցերի պարագայում Ադրբեջանում անգամ բանակը դուրս կբերեն ժողովրդի առաջ, քանի որ օրենքն արդեն դա թույլ է տալիս. «Ադրբեջանում լուրջ ներքին զորքեր ունեն, ի տարբերություն Հայաստանի, ուստի իշխանության թիվ մեկ հենարանը ուժային կառույցներն են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031