Ինչ բառ սկսվում է «դ» տառով, ես այդ հարցում չկամ», անդրադառնալով դավաճանության թեմային՝ ասել է հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանը։
«ՉԻ» – Փաստորեն ժամանակին իզուր էին ուսուցիչները վատ առաջադիմության համար կշտամբում ապագա Ալիկ Սերգեիչին։ Նա մեղավոր չէր, պարզապես «դպրոց», «դասագիրք», «դաստիարակություն» եւ բազմաթիվ այլ բառեր «դ» տառով էին սկսվում։ Փոխարենը՝ այդ տառով սկսվող բառերի հետ կապ չունենալը Ալիկ Սերգեիչին փրկել է դրամի տեսքով կաշառք վերցնելու մեղադրանքներից։ Չէ՞ որ դրամի հարցում եւս ինքը չկա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում