Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը՝ Էմիլ Բաբայանի օգտին «լցոնումների» մասին

Մայիս 04,2018 12:22

Ինչպես տեղեկացրել ենք, ՍԴ անդամի պաշտոնում առաջադրված Էմիլ Բաբայանն ԱԺ-ում չհավաքեց անհրաժեշտ թվով ձայներ եւ չընտրվեց:

Մինչ քվեարկությունն արդեն պարզ էր, որ ներկա պատգամավորների թիվը չի բավարարում՝ նրան ընտրելու համար: Ըստ Սահմանադրության, ՍԴ անդամը պետք է ընտրվի պատգամավորների ձայների 3/5-ով:

Լրագրողները Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի «հոգու հետ» էին խաղում՝ հարցնելով, թե մի՞թե այդքան պատգամավոր ունեք, չեք կարողանում ապահովել անհրաժեշտ ձայները:

Մենք պարոն Մելիքյանին քվեարկության ժամանակ հարցրեցինք՝ փաստացի ձայները չեն բավականացնում, հնարավո՞ր է բացենք քվեատուփը եւ անակնկալի գանք, լցոնումներ, կարուսելի տարբերակը չե՞ք փորձելու: Նա պատասխանեց. «Նկատե՞լ եք»:

Հարցին՝ հնարավո՞ր է վերջում անակնկալի գանք, նա պատասխանեց՝ «տեսնենք»:

Հիշեցնենք, որ անակնկալներ չեղան, Էմիլ Բաբայանը 51 կողմ ձայն էր ստացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031